Գոմեր (Կամախի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոմեր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Գոմեր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կամախի գավառակ | |
Այլ անվանումներ | Քյոմուր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Գոմեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում էր Կամախ քաղաքից 6-7 կմ հյուսիս-արևելք, մի գետակի ափին։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքերը գյուղը կոչում էին Քյոմուր, որը թարգմանաբար նշանակում է ածուխ։
Ավանդապատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակիչները եղել են պարզամիտ մարդիկ։ Ավանդության համաձայն ինչ-որ ժամանակ նրանք աղ են ցանել, որը չի բուսնել։ Իսկ հետո մտածել են, որ միգուցե ավազակները բերքը գողացել են և դրա համար աղի ցանքին պահակներ են նշանակել հսկելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում բնակավայրն ավելի մեծ է եղել։ Գրիգոր Դարանաղեցին (XVII դար) Գոմերը նկարագրում էր որպես ավան։
Հայ բնակչության մեծ մասը զոհվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 40 տուն հայ և թուրք, 1909 թվականին՝ 54 տուն խառը բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։ Բնակիչները նաև գյուղի մոտակայքում գտնվող աղի լճերից պարզ եղանակով աղ էին ստանում։ Նույն կերպ էլ ածուխ էին ստանում մոտակա քարածքի հանքից։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոմերն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր Արամյան վարժարանը, որը 1872-1873 թվականներին ուներ 50 սան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 938
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 153)։ |
|